Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հոկտեմբերի 31-ին, ժամը 21:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» արձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին Renault մակնիշի 35 LM 882 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1997 թ. ծնված Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի միջնամասի մետաղյա արգելապատնեշին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր՝ 1994 թ. ծնված Հաննա Հանթլիին (ԱՄՆ-ի քաղաքացի) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է: