կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-01 13:32
Հասարակություն

Պատահար` Հրազդան քաղաքի մոտ. մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Պատահար` Հրազդան քաղաքի մոտ. մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 1-ին` ժամը 11.50-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ով տեղի ուժերով հոսպիտալացվել է:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ում բախվել են «Ֆոլքսվագեն» մակնի¬շի 15 ՕՍ 341 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Ղ. ծնված 1987թ) և «Մազդա» մակնիշի 81 CP 700 պետհամարանիշով (վարորդ Ա. Պ. ծնված 1982թ.) ավտոմեքենաները:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Հ.-ը (ծնված1987թ.) հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: