|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հունվարի 16-ին` ժամը 02.19-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածում (21-րդ կմ)՝ ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 03.00-ից մինչև 07.53-ը հրշեջ-փրկարարները ոստիկանության և շտապօգնության աշխատանքների հետ համատեղ իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհից մոտ 300 մ հեռավորության վրա հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի 07 SO 068 պետհամարանիշով ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայից մոտ 150 մ հեռավորության վրա վարորդ` 1980 թ. ծնված Ռ. Հ.-ի և անձը չպարզված ուղևորուհու դիերը: Հրշեջ-փրկարարները դիերը պատգարակով բարձրացրել են ճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: