Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 5 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդային այդ թունավորման պատճառ է հանդիսացել սննդում տնային պայմաններում պատրաստված շուշանի և բամիայի պահածոների օգտագործման հետևանքով: Ուտելուց 1 օր անց պահածոներն օգտագործած 9 անձից 5-ի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում: 2016թ. Հունվարի 3-ին հիվանդները դիմել են Հրազդանի ԲԿ, որտեղից բոտուլիզմ ախտորոշմամբ ուղեգրվել են Երևան, ընդ որում` 2 հիվանդ հոսպիտալացվել է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 3-ը` «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդներին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ: Ներկայումս հիվանդների բուժումը շարունակվում է:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.
• Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
• Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
• Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի: