|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ճ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում առաջացրել է դահլիճի ծիծաղը. հայտնում է РИА Новости-ն:
Թրամփը պատմել է` ինչ վիճակ է տիրում ԱՄՆ-ում իր ընտրվելուց հետո: Նա հայտարարել է, որ երկու տարվա ընթացքում հասել է ավելիին, քան իր նախորդները, ինչից հետո դահլիճում ծիծաղի ձայն է լսվել:
«Չէի սպասում նման արձագանքի, սակայն դա նորմալ է»,- ասել է ԱՄՆ նախագահը և շարունակել ելույթը:
Խոսելով միջազգային քաղաքականության մասին` Թրամփն ասել է, որ Գերմանիան պետք է հնարավորինս շուտ նոր էներգետիկ հնարավորություններ որոնի, այլապես կախվածություն կունենա ՌԴ-ից: «Այդ խոսքերից հետո Գերմանիայի պատվիրակությունը սկսել է ծիծաղել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: