Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը: «Գնումների մասին» օրենքի քվեարկությունից առաջ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը: Նրան հետաքրքրում էր` արդյո՞ք նախագահի արարողակարգային ծախսերը գաղտնի են լինելու: «Մամուլից երեկ տեղեկացանք, որ գաղտնի է լինելու: Եթե այդպես է մենք դեմ կքվեարկենք այս նախագծին»,- ասաց Մանուկյանը:
Ի պատասխան, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ տեղյակ չէ դրա մասին և նոր է լսում: Դա դահլիճում ներկաների ծիծաղն առաջացրեց: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ նշեց, որ արարողակարգային ծախսերն են գաղտնի լինելու, բայց բյուջեում երևալու է` ինչքան գումար է հատկացվել դրանց համար, բայց թե արարողակարգի համար ինչքան գումար` գաղտնի է լինելու: