|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կողմից վերջին օրերին տարածվող պնդումները, թե իբր քաղաքապետարանը 150 միլիոն դրամ է վատնել նիստերի դահլիճի վերանորոգման համար, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Նիստերի դահլիճի վերանորոգման համար նախատեսված գումարը հստակ սահմանված է պայմանագրային փաստաթղթերով և կազմում է 97,858,600 դրամ։ Հետևաբար, «150 միլիոն դրամի վատնում» ձևակերպումները ոչ միայն կեղծ են, այլև դիտավորությամբ մոլորեցնող»։