կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 18:16
Աշխարհ

Թրամփի միգրացիոն հրամանագիրն իրարամերժ արձագանք է առաջացրել ԱՄՆ-ում

Թրամփի միգրացիոն հրամանագիրն իրարամերժ արձագանք է առաջացրել ԱՄՆ-ում

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խուսափել է որևէ մեկնաբանություն անել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն խստացված քաղաքականության վերաբերյալ ստորագրած հրամանագրերի մասին: 

Հիշեցնենք, որ օրերս Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով անորոշ ժամկետով դադարեցվել է Սիրիայից փախստականների ընդունման գործընթացը, ինչպես նաև 90-օրյա մուտքի արգելք է սահմանվել Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների նկատմամբ:

Թրամփի միգրացիոն հրամանագիրն իրարամերժ արձագանք է առաջացրել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: Ամերիկյան 15 նահանգների գլխավոր դատախազները Թրամփի որոշումն «ապօրինի» են որակել:

Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, քննադատելով վարչապետ Յըլդըրըմին, նկատել է, որ Յըլդըրըմը, խոսելով, Թրամփի ստորագրած նոր հրամանագրերի մասին, ակնհայտորեն խուսափել է խոսել մահմեդական մի շարք երկրներից փախստականների գործընթացի դադարեցման որոշման մասին: 

«Աշխարհը չլռեց, Թուրքիան լռեց», - գրել է պարբերականը, նշելով, որ Յըլդըրըմը բավարարվեց միայն Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման որոշման մասին որոշակի մեկնաբանություններով: 

«Տարածաշրջանային խնդիրները չեն կարող լուծվել պատեր կառուցելով», - ասել է Յըլդըրըմը, ում երկիրն արդեն ապրիլին կավարտի Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումը: