|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քվեարկելու եմ արդյունավետ և արդար կառավարման օգտին՝ հանուն Երևանի հավերժության. լրագրողների հետ զրույցում նշեց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, ով այցելեց ընտրատեղամաս՝ կատարելու իր ընտրությունը:
Նա հույս հայտնեց, որ վաղվանից կներկայանանք մաքուր էջից ու չենք կեղտոտի այդ էջը: «Չնայած ես կողմնակից եմ էջը չմրոտելուն, առհասարակ»,- հավելեց Զեյնալյանը:
Հարցին, թե ո՞ւմ կողմից է կեղտոտվել էջը, նա արձագանքեց, որ վերացական էր պատասխանը:
Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է վերաբերվում երեկ ոստիկանության՝ ԲՀԿ գրասենյակ մտնելուն և ստուգումներ իրականացնելուն, Զեյնալյանը պատասխանեց, որ տեղյակ չէ մանրամասներին: «Մի քանի վերնագիր եմ կարդացել և պետք է ասեմ, որ որևէ հակաօրինական բան չկա, ավելին ասել չեմ կարող»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ընտրություններից հետո ՔՊ-ի հետ հնարավոր կոալիցիային, Զեյնալյանը նշեց, որ ընտրությունների արդյունքն իմանալուց հետո ամեն ինչ պարզ կլինի: