կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-04 10:27
Քաղաքական

Քվեարկելու եմ ժողովրդի թեկնածուի օգտին. Սամվել Ալեքսանյան

Քվեարկելու եմ ժողովրդի թեկնածուի օգտին. Սամվել Ալեքսանյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ինքը ժողովրդի թեկնածուի կողմից է և քվեարկելու է նրա օգտին: «Որ ասում եմ` ժողովրդի թեկնածուի կողմից եմ, ի՞նչ ա նշանակում, օրինակ»,- ասաց նա:

Հարցին` նրան ասե՞լ են, որ հիմա քվեարկի Փաշինյանի օգտին, պատասխանեց. «Ինձ ոչ մի տեղից ոչ մի բան չեն ասե, ցավդ տանեմ: Ես ժողովրդի թեկնածուի կողմից եմ, ուրիշ ի՞նչ ես ուզում, որ ասեմ»:

Yerkir.am-ի ճշտող հարցին` կարո՞ղ եք հիմա անունով հայտարարել, որ մայիսի 8-ին կընտրեք Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանյանը պատասխանեց. «Դե կերևա էդ օրը, էլի, ցավդ տանեմ, կերևա: Ժողովրդի թեկնածուն ով ա, ես իրա կողմից եմ, ի՞նչ եք ուզում ինձանից»:

Հարցին էլ` հնարավո՞ր է բիզնեսները պահելու համար է Նիկոլ Փաշինյանի կողմից, արձագանքեց, որ բիզնես չունի: Ալեքսանյանը նաև հավելեց, որ չի վախենում Փաշինյանի այն հայտարարությունից, որ մենաշնորհները վերանալու են: «Ես մենաշնորհ չունեմ, ճիշտ էլ կանի, որ վերացնի, ես կողմ եմ, թող սաղ մենաշնորհը վերացնի»,- ասաց նա:

Ալեքսանյանը նաև անդրադարձավ մամուլում հրապարակվող այն լուրերին, որ «Երևան սիթի»-ի այն աշխատակիցները, ովքեր մասնակցել են ցույցերին, աշխատավարձ չեն ստանում և նրանց հանդեպ հաշվեհարդար է իրականացվում: «Թող էդ լուրերն անիմաստ չտարածեն: Ես նրանց, ճիշտն ասած, ո'չ թույլատրել եմ, ո'չ արգելել եմ, վրեժ էլ չեմ լուծում: Եթե մի աշխատող կարան գրողները բերեն, ես մի ամսվա սաղ իմ աշխատավարձերը կտամ իրանց: Նման բան չկա: Նրանք ազատ իրենց կամքը արտահայտել են: Սաղ սուտ լուրեր են տարածում»,- եզրափակեց նա: