|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրության շրջանում Զիբիլիքս անունը ստացած քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով 24.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը:
Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին նախորդող ժամանակահատվածում հանդիպել է ընտրողներ Հ. Ս.-ին ու նրա կնոջը և ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար խոստացել է նրանց տրամադրել յուրաքանչյուր քվեի համար 10.000 ՀՀ դրամ կաշառք:
Նախաքննությունը շարունակվում է: