կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-18 13:15
Հասարակություն

Արթուր Վանեցյանի որդուն ու մի խումբ քաղաքացիների բերման են ենթարկել

Արթուր Վանեցյանի որդուն ու մի խումբ քաղաքացիների բերման են ենթարկել

«Դիմադրություն» շարժումը շարունակում է խաղաղ անհնազանդության ակցիաները Երևանում, իսկ ոստիկանությունը շարունակում է  բերման ենթարկել քաղաքացիներին։

Քիչ առաջ բերման ենթարկվեցին «Հայրենիք» կուսակցության անդամները, որոնց թվում էր նաև Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը։

«Ժողովու՛րդ, լաոն զարթնել ա», - բերման ենթարկվելիս վանկարկում էր Վանեցյանի որդին։

Այսօր՝ ավելի վաղ, կրկին բերման էին ենթարկել  Արթուր Վանեցյանի թիմակիցներին, սակայն ճանապարհին քաղաքացիները փակել էին ոստիկանական ավտոբուսի դիմացը, ինչից հետո վարորդը բացեց ավտոբուսի դուռն, ու բերման ենթարկվածները դուրս եկան ոստիկանական մեքենայից։