Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շանթ Հարությունյանն այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպում է ունեցել լրագրողների հետ: Ավել վառ նա նամակ էր գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դժգոհություն հայտնելով, որ ինքը զրկված է վարչապետի հայտարարություններին հրապարակավ պատասխանելու հնարավորությունից:
Այսօր արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա վարչապետին հայտնեց իր դիտողությունները: Նախևառաջ Շանթ Հարությունյանը սխալ համարեց այն, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հակադարձում է իր իսկ ընկերներին հղում անելով:
«Ցավում եմ, որ Փաշինյանը նախորդ ռեժիմի դեմ պայաքարելով հանդերձ վարակի պես տարածումա բացասականը: Համոզված եմ, որ նա մեծ ցավ զգաց, երբ ինքը փողոցային պայքարը սկսեց, բայց իր դաշինքային ընկերները՝ էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը չմիացան իրեն: Հիմա ինքը դա որ ապրելա, ո՞նց ա իրան թույլ տալիս բանտում գտնվող մեկին պատասխանել նրա երկու ընկերներին հղում անելով»,-ասաց նա:
Հարությունյանն իր խոսքում նաև շեշտեց. «Իմիջիայլոց, նենց չի, որ Սերժը միանգամից սրիկայությամբ եկավ իշխանության: Միանգամից չեն սրիկայանում»:
Նա նշեց. «Ես գտնում եմ, որ ես լավ մարդ եմ, բայց իմ երկու ընկերները՝ Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Սարգսյանը, ինձնից էլ լավն են»:
Շանթ Հարությունյանը վարչապետին խորհուրդ տվեց. «Ցանկալիա ինչ որ մեկին բարոյական ճնշման տակ թողելու համար հղում անել ոչ թե նրա ընկերներին, այլ պատմական դեմքերին: Վարչապետը ճիշտ չի անում՝ կոլխոզային հոգեբանությամբ հակադրությունների նուրբ տակտիկայա կիրառում, ես դրա համար դիտողություն եմ անում»:
Շանթ Հարությունյանը նաև անդրադարձավ այն լուրերին, թե իրեն ազատ են արձակել, սակայն ինքը դուրս չի գալիս բանտից:
«Եթե նման բան լիներ, էտ մարդիկ չէին կարա ինձ մի րոպե ավել պահեին, չկա տենց բան, դա խաբեությունա: Ասում են` վարչապետնա նման բան ասել, ու դա տարածվելա»,-հայտարարեց նա: