Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-11-11 17:01
Քաղաքական

Ուր կլիներ Իշխան Զաքարյանը Շանթ Հարությունյանի` իշխանության գալու դեպքում

Ուր կլիներ Իշխան Զաքարյանը Շանթ Հարությունյանի` իշխանության գալու դեպքում

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ նիստում խոսելով ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի թեկնածության մասին, ասաց, որ բեմականացում է ընթանում, որովհետև ՎՊ-ն չի կարող անկախ մարմին լինել:

 

«Դուք լուրջ դեմքով ասում եք՝ անկախ մարմին եք, մենք էլ լուրջ դեմքով ձևացնում ենք, թե հավատում ենք: Կոմսոմոլից սկսած` Դուք միշտ եղել եք նոմենկլատուրա: Չեմ էլ կասկածում, որ եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, Դդուք ցեղակրոնության ամբիոնի վարիչ կարող եք դառնալ»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:

 

Նա հավելեց, որ բոլոր պետական մարմինները հայտարարում են, թե անկախ են, իսկ, օրինակ, Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահը բոլորովին վերջերս ասում էր, որ Հայաստանում շաքարավազի մենաշնորհ չկա, քանի որ «Կոկա-կոլան» իր արտադրանքի համար շաքարավազ է բերել Հայաստան: «Դա նույնն ա, որ ասես` քաղաքացի Կիրակոսը շաքարաքլոր ա բերել Ֆրանսիայից ու վերացրել մենաշնորհը»,- ծիծաղելով ասաց Արզումանյանը:

 

Պատգամավորը նշեց, որ Իշխան Զաքարյանի գործունեությունը նման է նրան, որ քրեակատարողական հիմնարկի հերթափոխի պետը հսկի քրեակատարողական հիմնարկի ներքին խնդիրները, ուստի Իշխան Զաքարյանը չի կարող անկախ գործել: «Սա նման է նշանակման, այնինչ` անկախ մարմինների ղեկավարներին չեն նշանակում»,- ասաց պատգամավորը: