|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ադրբեջանն ուսումասիրում է հայկական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե ՀՀ-ն զենք կգնի Հնդկաստանից: Այդ մասին հայտարարել է Ադրեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը. հայտնում է Trend-ը:
Հաջիևը նշել է, որ Հնդկաստանում Ադրբեջանի դեսպանատանը հրահանգված է ուսումնասիրել տվյալ տեղեկությունը և անհրաժեշտության դեպքում հանդիպել հնդկական կողմի հետ այդ հարցը քննարկելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է համացանցում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական հրթիռահրետանային Pinaka համակարգով:
«Այս առնչությամբ պարզաբանենք, որ ՀՀ Զինված ուժերի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: