|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորները պահանջել են վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները, որը վերջին շրջանում ամրապնդել է ռազմական դաշինքը ՀՀ-ի հետ. հայտնում է АПА-ն:
Այսպես` պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համալիրների տրամադրումը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Մոսկվա և այնտեղից Ադրբեջանի հասցեին հնչեցված սպառնալիքները Բաքվից պահանջում են լուրջ դիրքորոշում ընդունել:
Պատգամավորը մեղադրում է ՌԴ-ին այն բանի համար, որ Մոսկվան կանգնած է «օկուպանտի» թիկունքին: «Եթե ՌԴ-ն իսկապես ցանկանում է ռազմավարական հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, ապա պետք է ԼՂ հակամարտության հարցում օբյեկտիվ և չեզոք դիրքորոշում ունենա»,- ասել է նա:
Պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան, նշել է, որ թեև Ադրբեջանում ազատ հեռարձակվում է Мир հեռուստաալիքը, եթերում ոչ մի անգամ չի բարձրաձայնվել Ադրբեջանի տարածքները «օկուպացնելու» մասին:
Պատգամավոր Հանիրա Փաշաևան, իր հերթին, բողոքել է, որ ԼՂՀ են այցելում արվեստի հայտնի գործիչներ, գործարարներ, դիվանագետներ: