Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունն, ի թիվս այլ ոլորտների, աջակցության ծրագրեր է նախատեսել նաև գյուղատնտեսության համար, որոնք նպատակաուղղված են, մասնավորապես, տոհմային «խելացի» անասնապահության, ինտենսիվ այգեգործության, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսության զարգացմանը։ Նախատեսված միջոցառումների հնարավոր արդյունքների, երկրի պարենային անվտանգության, ՌԴ–ի կողմից դեպի Հայաստան հացահատիկի արտահանման հնարավոր սահմանափակումների և այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ։
Պարոն Խաչատրյան, կառավարության առաջարկած ծրագրերն արդյոք կարո՞ղ են կարճ ժամանակում «խելքի բերել» գյուղատնտեսությունը՝ հաշվի առնելով, որ այս ոլորտն անկանխատեսելի է։
Գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից դրանք կարող են դրական դիտվել, սակայն համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման տեսանկյունից արդյունավետ քայլեր չեն և որևէ էական արդյունք չեն տա։ Սրանք երկարաժամկետ ծրագրեր են և չեն կարող կարճ ժամանակահատվածում լուծել մեր պարենային անվտանգության խնդիրները։ Մեզ այնպիսի լուծումներ են հարկավոր, որոնց արդյունքները կերևան մի քանի ամսից։ Այսօր մեր առաջին խնդիրը համավարակի տարածմանը հակազդելն է և պարենային անվտանգության հարցը լուծելը, ինչին պետք է հաջորդի համավարակի անմիջական հետևանքների վերացումը, ինչպես նաև մարդկանց ֆինանսական և սոցիալական աջակցության ապահովումը։ Կառավարության կողմից առաջարկած զարգացման ծրագրերի կատարողականը դեռ անցած տարի բավականաչափ ցածր է եղել։ Պարզապետս պետք էր վերլուծել և պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ այդ ծրագրերի մասով կա թերակատարում, եթե խնդիրը ոչ ձեռնտու տոկոսադրույքով վարկերի տրամադրումն էր և դրա համար գյուղացիները կամ ագրոբիզնեսմենը խուսափում են վարկ վերցնել, այդ դեպքում նոր կարելի էր մտածել վարկերի տոկոսադրույքներն իջեցնելու մասին, սակայն եթե պատճառն ավելի լուրջ է, այս դեպքում միայն վարկի տոկոսադրույքները զրոյացնելով որևէ էական արդյունքի չեն հասնի։
Ստեղծված իրավիճակը ստիպեց իշխանություններին մտածել գյուղատնտեսական ապրանքների մասով ինքնաբավության հասնելու գաղափարին։ Ի՞նչն է խանգարել Հայաստանին անկախությունից ի վեր բարձրացնել պարենային ինքնաբավության մակարդակը։
Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանը կարող է հասնել 100%–անոց ինքնաբավության։ Միևնույն է, պարենային որոշ ապրանքների մասով մենք հիմնականում ներմուծելու ենք, քանի որ կան բաներ, որոնք ձեռնտու է դրսից ներկրել, քան մեզ մոտ արտադրել։ 2002–ից Հայաստանում գործում է «Պարենային անվտանգության մասին» օրենքը, որը չափազանց խրթին է։ Ցավոք, այս տարիներին պարենային անվտանգության խնդիրը լուրջ ուշադրության չի արժանացել. դրա պատճառներից մեկն էլ կարծում եմ այն է, որ գյուղատնտեսական հողերը, անասնագլխաքանակները պատկանում են մասնավորին, ով մտածում է մաքսիմալ շահ ստանա։ Առանձին անհատներին երկրի պարենային անվտանգությունը շատ քիչ է հետաքրքրում, և, բնականաբար, նա կցանի այն մշակաբույսը, որն իրեն ձեռնտու է կամ կտնկի այն ծառը, որից իր ստացած եկամուտն ավելի մեծ կլինի, մինչդեռ պետական շահի տեսանկյունից որոշակի ապրանքներ պետք է տեղում արտադրվեն։ Իսկ դրա համար պետությունը պետք է պատվեր իջեցնի և երաշխավորի, որ կգնի տվյալ ապրանքը որոշակի գնով, խրախուսի, որ չմշակվող հողերում կոնկրետ մշակաբույսեր աճեցվեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: