Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվան համարժեք և վաղօրոք քայլեր է ձեռնարկում՝ ի պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման հնարավորության։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսայիդիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք ձեռնարկում ենք համարժեք քայլեր, և ես համարձակվում եմ ձեզ հավաստիացնել` վաղօրոք քայլեր», - Լավրովի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
ՌԴ ԱԳ նախարարը այսպես է պատասխանել այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանը՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ին նոր երկրների, մասնավորապես՝ Ուկրաինայի և Շվեդիայի անդամակցության հնարավորությունը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությանն ապշեցրել է, թե Ֆինլանդիան և Շվեդիան ինչ արագությամբ հրաժարվեցին չեզոքությունից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը գիտի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել և ինչպես դրանք գործնականում իրականացնել՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունից հետո իր անվտանգության ապահովման համար։
«Մենք, անշուշտ, կանենք եզրակացություններ՝ կախված այն բանից, թե ՆԱՏՕ-ն ինչ արագությամբ և ինչ խորությամբ կյուրացնի Ֆինլանդիայի և Շվեդիայի տարածքը: Արդեն կասկած չկա, որ նրանք պատրաստվում են դա անել։ Արդեն թե՛ Հելսինկին, թե՛ Ստոկհոլմը Միացյալ Նահանգների հետ քննարկում են շատ հարցեր` կապված դաշինքի ենթակառուցվածքների ծավալման հետ անմիջականորեն Ռուսաստանի Դաշնության հետ սահմաններին՝ Ֆինլանդիայի դեպքում, և մեր սահմաններին շատ մոտ՝ Շվեդիայի դեպքում», - նշել է նախարարը: