կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-30 18:32
Քաղաքական

Շեֆ չէ, չեմ եղել, բայց եղել եմ ղեկավար, ոլորտի պատասխանատու, սեփական սխալները ուրիշի վրա չեմ բարդել. Արմեն Աշոտյան

Շեֆ չէ, չեմ եղել, բայց եղել եմ ղեկավար, ոլորտի պատասխանատու, սեփական սխալները ուրիշի վրա չեմ բարդել. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կրթության և գիտության նախարարի պաշտոնը թողել եմ 2016 թվականի փետրվարից և դրանից հետո երբեք հրապարակային հանդես չեմ եկել ինձ հաջորդած նախարարների աշխատանքի մասին, որպեսզի պահպանեմ կոլեգիալության սկզբունքը:

Երբեք և ոչ մի խնդիր չեմ կապել Սերգո Երիցյանի, կամ Աշոտ Բլեյանի, կամ Լևոն Մկրտչյանի հետ:

Այդ սկզբունքը բարեկրթության և պրոֆեսիոնալիզմի հետևանք է թե մարդկայաին հարաբերությունների մեջ, թե քաղաքական գործունեության մեջ:

Շեֆ չէ, չեմ եղել, բայց եղել եմ ղեկավար, ոլորտի պատասխանատու, սեփական սխալները ուրիշի վրա չեմ բարդել, վերցրել եմ պատասխանատվություն ամբողջ համակարգի համար:

Իմ ժամանակ մենակ Live չկար, թե չէ ֆեյսբուք, սելֆի, casual - դա մենք վաղուց ենք արել:

Գլուխ գովալ չեմ սիրում, աշխատանքս էլ անթերի չի եղել, ինչպես բոլորինը նաև, իմ օրոք համակարգում իրականացվել են բազմաթիվ ծանր, ոչ պոպուլյար բարեփոխումներ, որոնց անհրաժեշտությունը անգամ նոր կառավարությունն է ընդունել:

Ու կրկին շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ով աշխատել ու առ այսօր աշխատում է ոլորտում»: