Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արթիկում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շեշտելով, որ սահմանադրական փոփոխությունները նպաստելու են ավելի հավասարակշռված կառավարման համակարգի ստեղծմանը, ներկայացրեց նաև «ոչ»-ի սցենարը:
Այսպես` եթե սահմանադրական փոփոխությունները չեն անցնում, մնում է այս նույն համակարգը, 2017-ին ընտրվելու է մի խորհրդարան, որտեղ կա մեծամասնական համակարգ, և դրա օգնությամբ էլ իշխանությունը շատ հանգիստ ունենալու է մեծամասնություն: Ռուստամյանի խոսքով` եթե անգամ ընդդիմությունը 70 տոկոս ձայն հավաքի, միևնույն է` այս համակարգում ունենում է փոքրամասնություն: 2018-ին նախագահական ընտրություններ են, և իշխանությունը, բնականաբար, չի զիջելու այդ պաշտոնն այլ քաղաքական ուժերին, որովհետև ունի ռեսուրսներ ու լծակներ:
«Բայց եկեք պատկերացնենք, որ ոչ թե իշխանության թեկնածուն է հաղթում նախագահական ընտրություններում, այլ ընդդիմության ներկայացուցիչը: Երկրում այդ ժամանակ կառաջանա լուրջ ճգնաժամային վիճակ` ԱԺ-ի ու նախագահի միջև, կամ էլ կսկսվի առնետավազք, և նոր նախագահը հենվելու է «առնետների» վրա: Ժողովրդին դրանից ի՞նչ: Ինչո՞ւ եք մարդկանց խաբում, թե որ չորրորդ նախագահը գա, ռեֆորմներ կանի: Ոչ, նա հենվելու է այն նույն զանգվածի վրա, որից ուզում ենք ազատվել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով` «ոչ»-ի մյուս տարբերակը հեղափոխությունն է, որտեղ արյուն պետք է թափվի: «Ասում են` հա, թող մի քիչ էլ արյուն թափվի, ասում եմ` բայց քո արյունն է թափվելո՞ւ, թե՞ ուրիշի: 2008-ին զոհվեց 10 մարդ, լուծվե՞ց, արդյոք, այն խնդիրը, որը նպատակ էին դրել, իհարկե, չլուծվեց: Ուրեմն ի՞նչ եղավ, այդ 10 զոհերտ եղան, կորցրեցինք 10 քաղաքացի: Հիմա նույն պրոբլեմն են ուզում առաջացնել երկրում»,- ասաց Արմեն Ռուստամյանը` գալով մեկ եզրահանգման` ՀՅԴ-ի առաջարկած ճանապարհը իսկապես անցնցում փոփոխությունների ճանապարհն է: