կարևոր
6562 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 15:51
Քաղաքական

Իշխանությունը սեփական անգործությունը փորձում է բարդել ուրիշների վրա. Գեղամ Մանուկյան

Երբ կա ինքնավար ոստիկանություն, ոստիկանապետը շատ ավելի անկախ է, քան այն իրավիճակը, երբ լինելու է ՆԳ քաղաքականացված նախարար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարարություն ստեղծելու նախաձեռնությանը:

«Այսինքն եթե ոստիկանապետը ենթարկվում է քաղաքականացված, կուսակցականացված  նախարարին, շատ ավելի ուղղորդված ենթակայություն է լինում: Մի բան է Նիկոլ Փաշինյանի կողմից ոստիկանապետին տրվող հրահանգը, որը շատ հաճախ օրենքի շրջանակում չէ,  մեկ այլ բան է, որ արդեն օրենքով ամրագրված ՆԳ նախարարը հրաման է տալիս իր ենթակա ոստիկանապետին»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ձևավորվեց կարևորելու այդ ոլորտը, և Արտակարգ իրավիճակների նախարարություն ձևավորելով, այն դարձել էր հանրային դրվատանք ստացող նախարարություն․ «Վաղը քննարկվելու է արտաքին հետախուզության մասին օրենքը, որտեղ հիմնավորման մեջ նշված է, որ արտաքին հետախուզության ծառայություն ձևավորվում է հիմք ընդունելով Հայաստանի ռազմավարության մինչև 2050թ․-ի ռազմավարությունը։ Մինչև 2050թ․-ը Հայաստանը պետք է ունենա աշխարհի 10 ամենաուժեղ հետախուզություններից մեկը։ Չկա բուն հիմնավորում, թե ինչու է այդ ամենը տեղի ունենում։ Ոստիկանության բարեփոխումները զուտ խոսքեր են»։

Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ոստիկանության բարեփոխումները զուտ բառեր են, որի վկայությունն են պարեկային ոստիկանության հետ կապված սկանդալային գործողությունները, նրանց կողմից մարդկան ծեծելու դեպքերը. «Պարեկային ոստիկանության երկու տարի առաջ ձեռք բերված ավտոպարկի 22 տոկոսն այսօր խափանված կանգնած է։ Մեր գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք, շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց պետք է հույս ունենալ, որ այսօր կբացվի ճանապարհը, որովհետև ամեն մեկը, իր ուժերի ներածի չափով արել է ամեն ինչ դրա համար։ Մեր դեպքում զորաշարժի է ենթակվել ՀՅԴ գրասենյակները, կառույցները, տարրաբնույթ հանդիպումներով փորձել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, բայց պետք է նաև մատնաշնեմ, որ իշխանությունը այս ամենում իրեն լրիվ հախուրդ է պահում»,- ասաց նա։

Անդրադառնալով Լաչինի միջանցքը բացվելուն պատգամավորը նշեց, որ եթե անգամ Լաչինի միջանցքը այսօր բացվի, դա հարցի լուծում չէ, շատ ավելի համադրված գործողություններ են պետք, որոնք ցավոք սրտի, չենք տեսնում․ «Իշխանությունները երկու տարվա ընթացքում կարող էին ստեղծել բազմաթիվ մեխանիզմներ: Սա ունի նաեւ իր ծնող պատճառները, Ադրբեջանի ախորժակն ուտելուց է բացվում եւ ամեն անգամ զիջողական կեցվածքը Բաքվին հնարավորություն է տալիս նման սադրանքների դիմել: Այս դեպքում էլ մեխանիզմների գործարկումն էր, որ հնարավորություն կտար ճանապարհի անխափան գործելը»։

Անդրադառնալով նրան, որ իշխող ուժի պատգամավորները քննադատության ենթարկեցին Ռուսաստանին՝ նշելով, որ ռուսներն ու ադրբեջանցիները համաձայնեցված են փակել ճանապարհը, Գեղամ Մանուկյանը նախ ասաց, որ ակնկալվում էր, որ ռուս խաղաղապահները ավելի հստակ կգործեն, ավելի գործուն քայլեր պետք է անեին, ապա հավելեց. «Քաղաքական մեծամասնությունն այս դեպքերը գործադրեց ոչ թե դիվանագիտական գործողություններ իրականացնելու, այլ հերթական անգամ ԱԺ ամբիոնը օգտագործեց ՌԴ-ի դեմ ելույթներ ունենալու, մտացածին, հնարովի հայտարարություններ անելով Ռուսաստանի դեմ: Սեփական անգործությունը փորձում են բարդել ուրիշների  վրա»:

Նա նկատեց, որ Լաչինի միջանցքը փակվելուց հետո մի քանի օր Հայաստանի իշխանությունները լռություն էին պահպանում: