|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արդարադատության նոր նախարար Հովհաննես Մանուկյանը սիրում է, երբ իրեն «շեֆ» են ասում, եւ ներքին կարգով հրահանգել է իրեն «շեֆ» ասել:
Ի դեպ, «շեֆ» բառի հանդեպ մեծ սեր ունեն նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վիկտոր Դալլաքյանը: Նախարարը գրեթե ամբողջությամբ ազատվել է իր նախորդի «ժառանգությունից»՝ հեռացրել է փոխնախարարներին եւ ուրիշ անցանկալիների: Միայն նախարարության աշխատակազմի ղեկավար Կամո Ադամյանին նախարարը թեպետ հեռացնելու մեծ ցանկություն ունի, բայց անզոր է, քանի որ վերջինը սահմանադրագետ, նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի բարեկամն է»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: