Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քուրդիստանի համայնքների միությունը՝ KCK-ն, որի ղեկավարը Աբդուլլահ Օջալլանն է, Թուրքիայում քրդամետ ղեկավարների և պատգամավորների ձերբակալությունների մասին հայտարարություն է տարածել:
Ըստ Anfnews-ի՝ միությունը կոչ է արել երկրի և աշխարհասփյուռ քրդերին` անհապաղ ոտքի կանգնել ընդդեմ Էրդողանի գործողությունների:
«Այս ձերբակալություններն ուղղված են ժողովրդի կամքը կոտրելու դեմ: Այս ձերբակալությունները, միաժամանակ, նշանակում են նաև, որ չեն ընդունում քրդերի գոյությունը: Սա ևս մեկ անգամ բացահայտեց ցեղասպան գաղութատիրության՝ քրդի վերջը տալու քաղաքականությունն ու որոշումը»,- մասնավորապես նշվել է հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության` այս ձերբակալությունների որոշումը կայացվել է դեռևս «ֆաշիստ շեֆ Էրդողանի և «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Բահչելիի հանդիպման ժամանակ»: Միության համոզմամբ՝ ԱԶԿ-ն և ազգայնամոլների կուսակցությունն այսուհետ միասնաբար են գործում՝ որպես մեկ կուսակցություն: «ԱՇԿ-ի պաշտպանած բոլոր քաղաքականություններն իրագործում է ԱԶԿ-ն»,- հայտարարել է միությունը:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Էրդողանի և նրա կուսակցության՝ քրդերի դեմ ուղղված գործողություններին քրդերն այսուհետ հակադարձելու են դեմոկրատական ուժերի հետ:
«Այս հարձակումը ղեկավարվում է ինչ-որ կենտրոնից: Դրա արդյունքն է նաև, որ մի շարք ԶԼՄ-ներ պատգամավորների ձերբակալությունը նույն վերնագրով են հրապարակել՝ ԺԴԿ-ի անունը ահաբեկչության հետ արծարծելով: Այլևս խոսք չկա` ասելու: Այս իրավիճակին ամբողջ քուրդ ժողովուրդն ու դեմոկրատական ուժերը միախմբված պետք է դիմադրեն»,- նշվում է հայտարարության մեջ: