Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է 5-օրյա այցով Հայաստան ժամանած լիբանանյան պատվիրակությանը՝ ԼիբանանիՀանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին պետական պաշտոնյաներԼիբանանի արտաքին գործերի և միգրացիայի, էկոնոմիկայի և առևտրի, արդյունաբերության նախարարություններից, քաղաքապետեր, ինչպես նաևմասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը։
Հանդիպումը նպատակ ուներ քննարկել երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդման և նոր ներդրումային ծրագրերի իրականացմանհնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել բարեկամ երկրից նման ներկայացուցչականկազմով պատիրակությանը՝ ընդգծելով, որ մշտապես պատրաստակամ են ներդրնել առավելագույն ջանքեր Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմհետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման գործում, որոնք կնպաստեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, ֆերմերներիեկամուտների ավելացմանը։ Դեսպան Մայա Դաղերն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կլինիարդյունավետ։ Հանդիպման սկզբում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանիգյուղատնտեսության վերջին տարիների աճի դինամիկան, զարգացման միտումներն ու ուղղությունները, կառավարության ծրագրով նախանշվածառաջնահերթությունները, պետական օժանդակության ծրագրերը և այլն։
Այնուհետև կողմերի միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ։ Մերձավոր Արևելքում կարտոֆիլիչիպսի արտադրության առաջատար «Դահեր գրուպ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում կարտոֆիլի մշակությանև չիպսի գործարան հիմնելու հարցում՝ նպատակ ունենալով պատրաստի արտադրանքն արտահանել դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ։
Լիբանանցի գործարարները հետաքրքրվել են նաև Հայաստանում թունաքիմիկատների և պարարտանյութերի գրանցման ընթացակարգերին, անասնաբուժասանիտարի և բուսասանիտարիայի ոլորտում համագործակցությանը և այլ ոլորտներին վերաբերող հարցերով։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին