|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովին և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Օլեգ Բաժենովին:
Նրանք Հայաստանում են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կառավարման խորհրդի այսօր տեղի ունեցած նիստի շրջանակում:
Գոհունակություն հայտնելով արտակարգ իրավիճակների ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքից և այդ համատեքստում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունից՝ վարչապետ Կարապետյանը կարևորել է փոխգործակցության շարունակական խորացումն ու զարգացումը:
Վլադիմիր Կուվշինովը և Օլեգ Բաժենովն արդյունավետ են գնահատել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը և ներկայացրել են այսօրվա նիստի շրջանակում կայացած քննարկումների արդյունքները: Մասնավորապես, նախանշվել են այն հիմնական ուղղությունները և միջոցառումները, որոնց շուրջ պետք է զարգանա հայ-ռուսական փրկարարական համագործակցությունը՝ փրկարարական ուժերի վերապատրաստում, փորձի և փորձագետների փոխանակում, տեխնիկայի արդիականացում և այլն:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության հետագա ընթացքի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածության շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ տարածաշրջանում միակ՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորությունների ընդլայնումը հնարավորություն կտա հումանիտար արձագանքումն իրականացնել միջտարածաշրջանային մակարդակով: