|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի պետ-միջազգային ռազմական համագործակցության գծով ԲՀ պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-մայոր Օլեգ Վոինովին, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ընթացքին և զարգացման միտումներին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով իրականացվող միջոցառումներին ու հեռանկարային ծրագրերին։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության առկա մարտահրավերների շուրջ: