|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 17-ին, Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պապյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Մաշտոցի պողոտայի փակ շուկայի հարևանությամբ գտնվող «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատից գումար հափշտակելու պահին բռնել և Ոստիկանություն են բերման ենթարկել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բերման ենթարկվածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում բնակվող 20-ամյա Դանիել Չիրիզավինն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է մոտ 15 մլն ՀՀ դրամ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված գումարը նա հափշտակել է Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում տեղադրված «Կոնվերս բանկ»-ի բանկոմատից:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: