Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի աշխատասենյակից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում` պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2014թ. սեպտեմբերի 3-ին` անհայտն անձն ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ «Կուրորտաբանություն և ֆիզիկական բժշկություն» գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի թիվ 111 աշխատասենյակից գաղտնի հափշտակել է քաղաքացուհու ձեռքի պայուսակում դրված դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս անձնագիրը, բանկային քարտեր և 5.000 ՀՀ դրամ: Քննությամբ պարզվել է, որ նույն օրը տվյալ քարտով բանկոմատից ելքագրվել է 300.000 ՀՀ դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի աշխատասենյակից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում` պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախաքննության շրջանակներում ձեռք է բերվել բանկոմատից կատարված տվյալ գործարքի տեսագրությունը։ Պարզվել է, որ գողացված քարտով գումարը ելքագրել է լուսանկարում պատկերված տղամարդը։
Ովքեր տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված անձի մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնին կամ ոստիկանության մոտակա բաժնին։