կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-19 15:32
Իրավական

34-ամյա արմավիրցին խարդախությամբ 14 կանանցից հափշտակել է շուրջ 30 մլն դրամ. թիրախում եղել են միայնակ կանայք

34-ամյա արմավիրցին խարդախությամբ 14 կանանցից հափշտակել է շուրջ 30 մլն դրամ. թիրախում եղել են միայնակ կանայք

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, յուրացում եւ կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը. Yerkir.am-ին հայտնում են ՔԿ-ից:

Պարզվել է հանցագործության կատարման մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին: