Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներ Չեն Ֆանին և Զոլտան Հրացկուն։ Փորձագետները ներկայացրել են «Կաթնամթերքի մատակարարման և վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում կաթնամթերքի արժեշղթայի զարգացմանը` ամբողջությամբ վերլուծելով կաթի արտադրությանը նպաստող կերային ռեսուրսները և ուսումնասիրելով տարբեր տեսակի կաթնամթերքի պահանջարկը, մշակել ռազմավարություն կաթնամթերքի արժեքային շղթայի կերային արտադրության և վերամշակման ոլորտների բարելավման նպատակով։
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Խաչատրյանը ընդգծել է, որ անասնապահությունը գյուղատնտեսության գերակա ոլորտներից է, հետևաբար հետաքրքրված է կերային բազայի ավելացմամբ։ Ուսումնասիրվող խնդիրների լուծումը ոչ միայն կբարելավի գյուղական տնտեսությունների եկամուտները, այլև կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և կապահովի բարձրորակ և մատչելի կաթնամթերքի առկայությունը հայ սպառողների համար: Տեխնիկական համագործակցության այս ծրագիրը (ՏՀԾ) թիրախավորում է կաթնամթերքի արժեշղթայի ելակետային և ելքային ենթաոլորտները՝ մշակելով տնտեսական մոդել, որը ցույց կտա բարելավված կերակրման, կաթի արտադրության և վերամշակման արդյունավետ փոխկապվածությունն ու կաթնամթերքի ոլորտի առավելագույն ներուժը՝ ինքնաբավության և արտահանման պոտենցիալի առումով: Ծրագրի նպատակն է կաթնամթերքի ոլորտի արդյունավետության բարձրացումը՝ կերային ռեսուրսների բարելավման և վերամշակման ոլորտին ավելի նպատակային ներդրումներով աջակցելու միջոցով:
Այս երկու ոլորտների փոխկապակցվածությունը էական է, քանի որ միայն դրանց արտադրողականության զուգահեռ բարելավման պարագայում կաթնամթերք արտադրող ֆերմերները կարող են ավելի շատ եկամուտներ ստանալ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին