| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036թ. զարգացման ուղիները» խորագրով միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` ասելով, որ միջոցառումը նպատակ ունի հանրության լայն քննարկմանը ներկայացնել էներգետիկ համակարգի` մինչև 2036թ. զարգացման ռազմավարությունը:
«Գիտակցելով, որ զարգացման ծրագրերը կարող են կյանքի կոչվել միայն առողջ համակարգում, դեռ 2014 թվականի մայիսից խորը, բազմակողմանի վերլուծություն իրականացրեցինք ամբողջ էներգահամակարգում: Արդյունքում` ձևավորվել է առողջացման ծրագիր, որը պետք է ապահովի էներգահամակարգի կայունությունն ու հուսալիությունը»,- ասաց Երվանդ Զախարյանը:
Նախարարի խոսքով` նոր մշակված նախագիծը բացառելու է ՀԷՑ-ում ֆինանսական վնասները, իսկ ծրագրի իրականացումը նպաստելու է անվտանգ, հուսալի և կայուն էներգետիկ համակարգի, կայուն ֆինանսական վիճակի, կանխատեսելի սակագների ձևավորմանը և կորուստների կրճատմանը, սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգետիկայի որակի բարձրացմանը: Եվ այդ ամենը կխթանի բնակչության սոցիալական վիճակի բարելավումը»,- ասաց նա:
Նախարարը հավելեց, որ համակարգում դեռ կան բազմաթիվ խնդիրներ, և իրենք պատրաստ են լսել բոլոր մասնագետներին, առաջարկությունների դեպքում` միասին աշխատել: