կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-14 12:21
Հասարակություն

«Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը մեկնարկում է ավելի լավ պայմաններով

«Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը մեկնարկում է ավելի լավ պայմաններով

Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» սոցիալական աջակցության ծրագիրը, որով պետությունը սուբսիդավորում է իրականացնում բնակարանների հիփոթեքային ձեռք բերման հարցում` երիտասարդ ընտանիքների համար: Մասնավորապես երկու տոկոս սուբսիդավորվում է մայրաքաղաքում ձեռք բերվող բնակարանի համար, 4 տոկոս` մարզերում գնվող բնակարանի համար: Տարեկան տոկոսադրույքը նվազեցվում է 10,5 և 11 տոկոսից մինչև 9,5 տոկոս:

Համապատասխանաբար` մարզերում բնակարան ձեռք բերող երիտասարդ ընտանիքները կվճարեն տարեկան 5,5 տոկոս վարկ, իսկ մայրաքաղաքում տուն ձեռք բերողները` 7,5 տոկոս վարկ: Ավելացվում է առավելագույն տարիքային շեմը` զույգերի տարիքների գումարը 65-ից դառնում է 70 տարի:

Կանխավճարը նվազեցվում է 30-ից մինչև 10 տոկոս` երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում, 20 տոկոս` առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում: Ներդրվում է կանխավճարի ապահովագրության ինստիտուտ, որը էապես կբարելավի վարկառուի` կանխավճար մուծելու պայմանները: Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 30 տարի: