Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մոսկովյան բորսայում ռուբլին օգոստոսի 8-ին դոլարի և եվրոյի նկատմամբ անկում է գրանցել մոտ 1,3 %-ով: Այդ մասին գրում է Газета.ру-ն` անդրադառնալով ռուբլու անկման պատճառներին:
Այսպես` վերլուծաբանները ռուբլու դիրքերի թուլացումը բացատրում են այն հանգամանքով, որ բորսայի խաղացողներն արձագանքում են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր խստացման մասին բացասական նորություններին:
Ըստ վերլուծաբան Վալերի Բեզուգլովի` պատժամիջոցների խստացումը, որով արգելվում է գործարքներ իրականացնել նոր ռուսական պետական պարտքի հետ, առաջացրել են ռուսական արժույթի խուճապային վաճառք:
Հայտնի է, որ պատժամիջոցների նախագծում նաև առաջարկվում է դիտարկել ՌԴ-ն «ահաբեկչությունը հովանավորող պետություն» ճանաչելու հարցը:
Ըստ վերլուծաբան Անաստասիա Իգնատենկոյի` դա կարող է հանգեցնել այն բանի, որ ՌԴ-ն հայտնվի անվստահելի երկրների շարքում:
«Նման հրապարակումներից հետո բորսայի խաղացողները շտապել են առաջ անցնել և սկսել են դոլար և եվրո գնել այն հաշվարկով, որ երբ հնարավոր վտանգն իրական դառնա, նրանք ապահովագրված լինեն կտրուկ արժույթային տատանումներից»,- ասել է նա: