|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որի ընդունումը պայմանավորված է բանտային առողջապահական ոլորտի բարեփոխումներով, մասնավորապես` բանտային առողջապահական համակարգը ընդհանուր առողջապահական համակարգին ինտեգրելու հրամայականով: Առաջարկվում է Երևանում 500 և ավելի մահճակալ ունեցող, իսկ մարզերում` 100 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում լիցենզավորման պայմանների ցանկում ավելացնել մի պայման, ըստ որի նրանք պետք է ունենան հատուկ բաժանմունք` նախատեսված ազատազրկված, կալանավորված անձանց համար:
Այս պահանջը Երևանի հիվանդանոցների համար պարտադիր կլինի մեկ տարի հետո, մարզերի համար` երկու տարի հետո: Այդ դեպքում պետությունը կկարողանա իր պոզիտիվ պարտականությունը կատարել դատապարտյալների անհրաժեշտ բուժում մատուցելու առումով:
Նախարարը նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել, որ բժշկական սպասարկումն ու ծառայությունները դուրս բերվեն ՔԿՀ-ներից, ինչը նաև միջազգային պարտավորությունների համատեքստում է նախանշված: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց` դա նշանակում է, որ երկարաժամկետ ապագայում դատապարտյալների հիվանդանոց չեն ունենալու՞: Նախարարը նշեց, որ օբյեկտիվորեն չեն կարող չունենալ նման հիվանդանոց : Երկու նման հիվանդանոց կգործի թեթև, փոքր հիվանդությունների բուժման կամ խնամքի համար: Իսկ դատապարտյալների համար նեղ մասնագիտական բուժման համար կնախատեսվեն քաղաքացիական հիվանդանոցները: Որոշումն ընդունվեց: