Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասել են՝ մինչև հունվարի 15-ը աշխատում եք, դրանից հետո դիմում գրեք, բայց մենք գնալու ենք իրավաբանի մոտ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Նորքի ինֆեկցիան հիվանդանոցի աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրուցում։
«Ում որ պետք է՝ դիմելու ենք, մեր շահերը պաշտպանենք։ Ամսի 30-ին կանչել են, ասել՝ պիտի ազատվեք։ Ի՞նչ հիմք ունեն ինձ ազատելու, աշխատել եմ երկար տարիներ»,-ասաց աշխատակիցը։
Նա վստահեցրեց, որ բժշկական կենտրոնի իրավաբանը մտել է ամեն բաժանմունք, անունները կարդացել է՝ ովքեր պետք է ազատվեն աշխատանքից, դիմումի ձև են ներկայացրել, որ գրեն, ստորագրեն, բայց չեն ստորագրել։
Նրանք ցույց տվեցին այդ դիմումի ձևը։
Աշխատակիցները գնացին տնօրինության հետ հանդիպման՝ իրենց հետագա ճակատագրին տեղեկանալու համար։
Նշեք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միացրել են ԶԻԱՀ կենտրոնի հետ, ինչին հետևել է աշխատակիցներից ազատվելու նախաձեռնությունը։ Նրանց տեղեկացրել են, որ պատճառը մասնաշենքերից մեկի վերակառուցումն է, որը տևելու է մոտ 3 տարի։ Աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում կլինիկայի բակում։
Մանրամասն՝ տեսանյութում․