|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախի Հանրապետությունում Համահայկական 7-րդ ամառային խաղերի կայացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 2-ից 8-ը մասնակիցների և բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը ապահովելու համար առողջապահության նախարարի հրամանով նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
Նախօրեին համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի մասնագետների կողմից մասնակիցների կեցության վայրերում իրականացվել է սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրություն՝ սահմանվել է սանիտարահիգենիկ հսկողություն:
Օգոստոսի 4-ին և 5-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունների ու հյուրերի ժամանման օրերին շտապ օգնության բրիգադաների կողմից իրականացվել է հերթապահություն՝ Դադիվանք-Գետավան-Խաչենի կամուրջ տեղանքներում և Քաշաթաղ-Շուշի ավտոմայրուղիների վրա: Իսկ օգոստոսի 8-ին նույն մայրուղիներով կիրականացվի հյուրերի ճանապարհում:
Սիրելի հայրենակիցներ և հանրապետության հյուրեր նշված օրերին բուժսպասարկման հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն՝ 30-03 կարճ հեռախոսահամարին և բուժսպասարկման համար Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան՝ 1-03 շուրջօրյա հեռախոսահամարին: