կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 10:10
Հասարակություն

ՄԻՊ-ից այցելել են ոստիկանության բաժանմունքներ՝ բերման ենթարկված անձանց պաշտպանությունն ապահովելու համար

ՄԻՊ-ից այցելել են ոստիկանության բաժանմունքներ՝ բերման ենթարկված անձանց պաշտպանությունն ապահովելու համար

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։

Զուգահեռաբար իրականացվում է մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկում։

«Ավելի ուշ հանդես կգանք առավել մանրամասն տեղեկատվությամբ»,-հայտնել են ՄԻՊ-ից։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:

Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։

Նշենք նաև, որ երեկ առավոտից բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել. ՊՊԾ գնդի հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում, հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են ԱԺ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր: