Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-08-08 21:13
Իրավական

Ոստիկանապետը բարձր է գնահատում չինական կողմի աջակցությունը ոստիկանության տեխնիկական վերազինման ոլորտում

Ոստիկանապետը բարձր է գնահատում չինական կողմի աջակցությունը ոստիկանության տեխնիկական վերազինման ոլորտում

Օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլունի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ՉԺՀ դեսպանության վաղեմի գործընկերությունն ու երկու երկրների իրավապահ կառույցների սերտ համագործակցությունը:
Տյան Էռլունը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վալերիյ Օսիպյանին շնորհավորեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ փոխգործակցությունը այսուհետ էլ խորանալու և ընդլայնվելու է:
ՀՀ ոստիկանության պետը բարձր գնահատեց չինական կողմի աջակցությունը ոստիկանության տեխնիկական վերազինման ոլորտում և հետագա գործակցությունը կարևորեց մասնավորապես ճանապարհային ոստիկանության որակական բարեփոխման ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Տյան Էռլունը դրական գնահատեց հասարակական կարգի ապահովման գործում նկատելի ձեռքբերումները` դա դիտելով հատկապես տուրիզմի զարգացման համատեքստում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության զարգացման և աջակցության խորացման կոնկրետ մեխանիզմներ ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: