|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման եւ վերազինման համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով կառավարության պատրաստած տեսանյութը:
Աշնակի 220 կիլովոլտով ենթակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքները շուտով կավարտվեն. Մոտ 10 մլն դոլար է ներդրվել համակարգում ենթակառուցվածքների արդիականացումը կնպաստի Հայաստանում էներգետիկ անվտանգությանը, հուսալիությանը, նաեւ սպառողներին անխափան, կայուն էներգամատակարարում ապահովելուն:
ՏԿԵ էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանի խոսքով, նախատեսում են ներդնել ենթակառուցվածքների ոլորտում 550-600 մլն դոլարի ենթակայանների օդային գծերի կառուցման համար: Անցած տարի արդեն ավարտել են «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցումը, աշխատանքներ են տարվում նաեւ Շինուհայր, Ագարակ-2, Վանաձոր-1 ենթակայաններում: Հերթում են Արարատ-2-ը, Զովունին, Լիճքը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.