Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կանադահայ բարերարները տրամադրել են 1 մլն դրամ գումար «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող ազատամարտիկ Սարո Այվազյանին գրավի ազատ արձակելու համար:
Yerkir.am-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից տեղեկացավ, որ Այվազյանն այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:
Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել էր Սարո Այվազյանի պաշտպանի բողոքն ու նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրել: Դատարանը, որպես գրավի չափ, սահմանել էր մեկ միլիոն դրամը, սակայն Այվազյանի ընտանիքը չուներ համապատասխան միջոցներ՝ գրավը վճարելու համար: Փաստորեն, գտնվել են մարդիկ, ովքեր օգնել են ընտանիքին՝ վճարելու այդ գումարը:
Այվազյանը, ով Արցախյան ազատամարտի մասնակից է, 6 երեխաների հայր, բնակվում է Երասխ գյուղում՝ վարձով: Նա կալանքի տակ էր այս տարվա հուլիսից: