Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ բավարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունն ու փոխեց Կյուրեղյանի խափանման միջոցը: Նշենք, որ Արեգ Կյուրեղյանի համար ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը եւ Լենա Նազարյանը ներկայացրել էին անձնական երաշխավորագիր:
Համաձայն մեղադրանքի` Արեգ Կյուրեղյանը 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով:Նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում, կյանքի և առողջությա համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016թ. օգոստոսի 31-ին ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը և շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։
Հավելենք, որ օրեր առաջ էլ Արեգ Կյուրեղյանի մյուս եղբայրը` Հայկ Կյուրեղյանը, կիսաբաց ռեժիմի ուղղիչ հիմնարկից տեղափոխվել էր բաց ուղղիչ հիմնարկ: