կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-31 13:04
Քաղաքական

Կոմունիստներն էլ 17 մլրդ են խոստանում բերել. Աշոտյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

Կոմունիստներն էլ 17 մլրդ են խոստանում բերել. Աշոտյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

Մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ն ամփոփում է  նախընտրական քարոզարշավը:  

Լրագրողները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, թե որքանո՞վ է իրատեսական ներդրումների մասին «Ծառուկյան» դաշինքի հայտարարությունը: Նա արձագանքեց, որ այդ հարցին ամենալավ պատասխանը տրվել է Կոմունիստական կուսակցության կողմից: «Նրանք էլ 17 միլիարդ են առաջարկում: Անգամ գրառումներ տեսա, թե թող կոալիցիա կազմեն ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու Կոմունիստական կուսակցությունը ու միասին Հայաստան բերեն մոտավորապես 37 միլիարդ դրամ գումար»,- ասաց Աշոտյանը:

Նշենք որ հանրապետականները  խոստանում են 3.2 միլիարդ դրամ ներդրում բերել Հայաստան, Ծառուկյանը` 15 միլիարդ դրամ, իսկ ՀԿԿ-ն` 17 միլիարդ դրամ:

Հարցին էլ` ինչո՞ւ նրա և ՆիկոլՓաշինյանի ջրերը մեկ առվով չեն հոսում, Աշոտյանը պատասխանեց. «Ես ընդամենը կոչ արեցի Նիկոլին: Տաք ժամանակ չմտածված հայտարարություն է արել` վիրավորելով մանկավարժներին և տնօրեններին, ուրեմն տղամարդավարի ներողություն  խնդրի, մանավանդ, որ նման նախադեպ եղել է քարոզարշավի ընթացքում հենց «Ելք»-ի հանդեպ, երբ «Ծառուկյան» դաշինքի համակիրները իրենց հայոհյանք էին թույլ տվել «Ելք»-ի հանդեպ Նիկոլի և Նիկոլի թիմի ներկայությամբ: Անմիջապես այդ թյուրիմացությունը հարթվեց: Նախադեպը կարելի էր կրկնել: Ինչևէ, քարոզարշավը մոտենում է ավարտին, և կարծում եմ, որ նման քաղաքական հակամշակույթը մեզանում չպետք է լինի»: