Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ես ապշել եմ իմ մեղադրանքի բովանդակությունից՝ 0-ական մակարդակի մեղադրանք, 37 թիվն է դառնում: Աբսալյուտնո շինծու մեղադրանք, դուք էլ եք զարմացել, բոլորն են զարմացած: Ինձ մեղադրանք առաջադրելուց առաջ ԿԸՀ բոլոր անդամները հիմա պետք է նստած լինեին»,- այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա վստահ է` Մարտի մեկի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ռումբ է՝ դրված պետականության տակ, որը հաստատ պայթելու է: Քոչարյանի պնդմամբ, իրավական համակարգը շատ մեծ վտանգի տակ է:
Քոչարյանը շարունակում է` ներկայիս իշխանությունը հավերժական չէ և ամեն նոր եկած իշխանություն իր հերթին վերանայելու է քրեական գործը, ինչի հետևանքով մարտի մեկը անեծք է լինելու ժողովրդի գլխին, եթե այս ձևով փորձեն բացահայտել։
«Սա բացահայտում չէ, իրենք նշանակել են մեղավորներին և այդ նշանակման համար ձևակերպումներ են ընտրում, թե ինչ ձևով դրանք իրար կցեն, որ այդ մեղադրանքը ապահովեն», - հավելել է Քոչարյանը։
Նրա խոսքով` այս ամենի մեջ անտեղի ու անհիմն շահարկվում է բանակը, լուրջ ճանապարհ անցած զինվորականները մեղադրվում են չգիտես ինչում:
« Սա լուրջ հարց է, սա Մանվել Գրիգորյանի սգուշյոնկա-տուշոնկա հարցը չի: Այս իշխանությունը ճանապարհներ փակելով եկել է իշխանության ու ծայրահեղ որոշումներ է կայացնում: Միայն ՀՔԾ ղեկավարի փոխվելուց հետո այսպիսի որոշումներ առաջ եկան»,- ասաց նա` տարակուսելով, որ մինչ այժմ որևէ բան չի բացահայտվել, որևէ խախտում ու պատասխանատվության ենթարկված չի եղել:
Քոչարյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը մտածում է առաջիկա ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին, և ցանկանում է դա կանխել:
«Սա այն դեպքն է, որ երբ դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է սկսում քեզանով զբաղվել: Ուզում են չեզոքացնել իմ մասնակցությունը հետագա գործընթացներին: Ով գալիս է իշխանության, հանձինս ինձ` վտանգ է տեսնում: Ինձ մինչեւ հիմա կապում են Սերժ Սարգսյանի հետ, մենք լուրջ ճանապարհ ենք անցել, այո, բայց վերջին տարիներին այդ կապը խզվել է: Մենք իրար տեսել ենք վերջին տարիներին 2 անգամ»,- ասաց նա: