Փոխարժեքներ
01 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գագիկ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Գրավոր ապացույցների հետազոտման փուլում հանրային մեղադրողը Գագիկ Սարգսյանի վերաբերելի մասով ներկայացրեց գործով անցնող վկայի՝ Էդվարդ Պետրոսյանի ցուցմունքը։ Արձագաքելով հանրային մեղադրողին՝ Գագիկ Սարգսյանի շահերի պաշտպան Մկրտիչ Դավթյանն ասաց, որ ՔՊ-ական Էդվարդ Պետրոսյանի կողմից հերթական մտացածին շինծու «փաստարկն» է առաջադրվել մեղադրանքի հիմքում։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել էին Գագիկ Սարգսյանի տուն, խուզարկել ու տակնուվրա արել ամեն ինչ, ապա՝ ձերբակալել նրան։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա ձերբակալվել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան եւ ՔՊ Արաբկիրի գրասենյակի մոտ պայթուցիկ նյութեր տեղադրելու գործով, որը ՔԿ-ն որակել էր որպես ահաբեկչական գործողություն։ Գործն այժմ ապացույցների հետազոտման փուլում է։ Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է, չնայած վարույթն իրականացնող մարմինը որեւէ փաստ չի ներկայացրել առ այն, որ Սարգսյանը մասնակցել կամ գոնե աջակցել է ենթադրյալ ահաբեկչությանը։
Ըստ պաշտպանական կողմի՝ ՔՊ-ի գրասենյակում պայթուցիկ սարք տեղադրած, գործողությունն իրականացրած անձը՝ Էդվարդ Պետրոսյանը, ազատության մեջ է։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ դեկտեմբերի 13-ին։