Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է»,- ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ոչ մի ռեալ բան չկա»,-նշեց նա:
Հարցին՝ ցուցմունք կա՞ Ձեր դեմ, Ծառուկյանը պատասխանեց՝ ոչ:
Հակադարձմանը՝ այդ դեպքում ինչի՞ հիման վրա են Ձեզ 10 ժամ հարցաքննել, նա ասաց. «Կհարցնեք իրավական մարմիններին՝ կասեն: Որևիցե բան ինձ հետ կապված չկա, ոչ մի խնդիր չկա: Որևիցե հարցով կառավարման հետ ես կապ չունեմ, կան կառավարիչներ, իսկ մնացածի հետ, եթե որևիցե մեկը բան ունի ասելու, կարող է գալ առերեսման: Շատ շինծու, սարքած գործ է: Դատարանում կքննվի, դուք բոլորդ դա կտեսնեք»,-շեշտեց նա:
Թե ո՞րն է լինելու իր անելիքը, Ծառուկյանն ասաց, որ իր ելույթում ինչ ասել է, բոլորն իր տեսակետն է:
«Այսօր ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ: Ով դիվիդենտ է հավաքում, ով իր շահի մասին է մտածում, ուրեմն նա դավաճան է: Ինչ ասել եմ, իրական իմ ասածների տերն եմ: Ուրիշ բան չունեմ ասելու»,-ընդգծեց նա:
Հարցադրմանը, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, դատարան իրեն կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու, Ծառուկյանն ասաց.
«Վաղը կքննարկվի, կնայեք՝ ինչ է ներկայացված, հիմնավորում չկա, շինծու, սարքած գործ է»,-եզրափակեց նա: