կարևոր
409 դիտում, 5 ժամ առաջ - 2025-02-12 14:56
Քաղաքական

Տխմարությունն էլ չափ ու սահման պետք է ունենա. Լևոն Քոչարյանը՝ «Մեղրին հանձնելու» մեղադրանքի մասին

«Տխմարությունն էլ չափ ու սահման պետք է ունենա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ «Մեղրին հանձնելու»  իշխանության անհիմն հայտարարության մասին։
 

«Այդ թղթերը, ինչ հրապարակվել են, շատ լավ ցույց են տալիս իրենց՝ տարիների պնդած հակառակը։ Իրականույթունն այն է, ինչ ասվել է բազմաթիվ անգամներ։ Նման առաջարկ եղել է Հեյդար Ալիևի կողմից, և այդ բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից կողմերին տրվել է մի թուղթ, որտեղ խոսք է եղել Արցախի՝ Հայաստանին միացման մասին, իսկ դրա դիմաց Ադրբեջանն ընդամենը ճանապարհ էր ստանում, որը Նախիջևանը կկապեր Ադրբեջանի հետ։ Նույնիսկ թղթում նշված է, որ ճանապարհի ո՛չ ընդերքը, ո՛չ օդային տարածքն Ադրբեջանին չի պատկանում։

Հիմա այս ամեն ինչից հետո իրենք, որ գալիս և ասում են, թե Մեղրին հանձնելու շուրջ են բանակցել... Տխմարությունն էլ պետք է չափ ունենա։ Այսօր իրենց պատճառով մենք չունենք Արցախը։ Եվ այս ամբողջ կորուսներից հետո իրենք դեռ բանակցում են այդ ճանապարհի շուրջ»,-ասաց Լևոն Քոչարյանը։