Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին քաղաքական կուրսի եւ միջազգային հարթակներում կապերի հաստատման գործընթացի հետ։
Ներկայիս իշխանական կուսակցությունը, հրաժարվելով գաղափարական «իզմերից», չինտեգրվեց ոչ մի միջազգային բլոկում։ Թերթի տեղեկություններով, Եվրոպայում այսօր ձեւավորվում է ծայրահեղ աջերի միավորում, քանի որ այդ գաղափարական հոսանքի տարածումը Արեւմուտքում ակնհայտ աճի միտում ունի: Ըստ մեր աղբյուրների, հնարավոր է, որ ՔՊ-ն անդամակցության հայտ ներկայացնի այդ ալյանսին»:
Ինչպես հայտնի է, որպես կանոն, կուսակցությունները միավորվում են միջազգային տարբեր ալյանսներում եւ գաղափարական հիմք ունեցող համընդհանուր միավորումներում (օրինակ՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը՝ ԵԺԿ-ին, ՀՅԴ-ն՝ սոցինտերնին, ՀԱԿ-ը եւ «Լուսավոր Հայաստանը»՝ «Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանսին» (ALDE) եւ այն)։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: