կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 13:17
Քաղաքական

«Փաշինյանը լուծեց քաղաքացիական պայմանագիրը». Արթուր Ղազինյան

«Փաշինյանը լուծեց քաղաքացիական պայմանագիրը». Արթուր Ղազինյան

Փաշինյանը լուծեց քաղաքացիական պայմանագիրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հպարտ քաղաքացու» անձնագրի բաժանման ընթացքում աղետի գոտու բնակիչը դիմեց Փաշինյանին՝ խնդրելով օժանդակել իրեն տնակի դուրս գալու եւ բնակարան ձեռք բերելու հարցում։ Փաշինյանի պատասխանն օրինաչափ էր. «մեծ տղա ես, չես ամաչում եկել տուն ես ուզում, ոտք ու ձեռք ունես, գնա ինքդ աշխատի»։

Շատերի համար այս պատասխանը զարմանալի էր, նույնիսկ շոկային, բայց ոչ Փաշինյանին ճանաչողների համար։

Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր էր կնքել այս քաղաքացու հետ, որում կողմերը ստանձնել էին փոխադարձ պարտավորություններ. քաղաքացին պարտավորվում էր Փաշինյանին բերել իշխանության, իսկ Փաշինյանը պարտավորվում է լուծել այդ քաղաքացու տարիների ընթացքում կուտակված սոցիալական խնդիրները։

Քաղաքացին կատարեց իր բաժին պարտավորությունը, իսկ Փաշինյանը, իր այս պատասխանով, գցեց քաղաքացուն՝ կոպիտ կերպով ուղարկելով նրան հնարավորինս հեռու։

Մինչդեռ այս քաղաքացու խնդիրը լուծելու համար պետք էր ընդամենը 15-20 միլիոն դրամ, որը մեծ խնդիր չէր անօրինական հանրաքվեի վրա 3.5 միլիարդ դրամ ծախսվող եւ միլիարդավոր դրամներ պարգեւավճարներ բաժանող Նիկոլ Փաշինյանի համար։

Քաղաքացին այլեւս գերակայություն չէ, քանի որ Փաշինյանն նրան արդեն օգտագործել է եւ նա այլեւս պիտանի չէ օգտագործման։ Հիմա ավելի կարեւոր հարցեր կան լուծելու։

Քաղաքացիական պայմանագիրը միակողմանիորեն լուծված է, Փաշինյանն այլեւս ոչինչ պարտք չէ որեւէ մեկին, իսկ գցված քաղաքացիները թող հանգիստ նստեն տեղները, թե չէ «կփռվեն ասֆալտին» ու «կծեփվեն պատերին» մշտականի մասին երազող «ժամանակավոր պաշտոնակատարների» հրամանով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ մարտի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ գյուղացուն ասել էր՝ «Ձեռդ, ոտդ տեղը առողջ տղա ես, գնա մի հատ բան մտածի, աշխատի, տուն ստեղծի»:

Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա. հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։ «Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։