կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-09 14:21
Իրավական

«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրակաշա՞ռք է տալիս․ արձագանքում են իրավապաշտպանները

Ընտրությունների վերահսկման կոմիտեն վերջին օրերին ստացել է ահազանգեր ընտրակաշառք տալու վերաբերյալ։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կոմիտեի հաշվետվության ժամանակ հայտարարեց, որ ընտրակաշառքը միայն առձեռն փող տալը չէ, այլ տարբեր միջոցներով, ծառայություն մատուցելով, պետական միջոցներով մարդկանց լավություն անելով։ Կոմիտեն նման 2 դեպք է առանձնացրել։ 

«Մեկի մասով, հատուկ ընդգծելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների անունները, հարցումներ ենք ուղարկել, սպասում ենք պատասխանների․ երբ որ անհասկանալիորեն տարվա կեսին ինչ-որ բյուջետային միջոցներ են ավելացել, 300-ից ավելի մարդկանց աշխատավարձեր են բարձրացել։ Իսկ մյուսը խաղողի մթերմանն է վերաբերում՝ ԲՀԿ-ի մասով։ 1 ժամ հետո մեզ հետ կապվեցին ԿԸՀ-ից, ասացին, որ կոմունիկացրել են, եւ բոլոր այդ պաստառները վերացվել են։ Մեզ տեղեկություն հաղորդած անձի հետ մենք ճշտել ենք, նա նույնպես հաստատեց, որ կարճ ժամանակ անց այդ հայտարարությունները, որտեղ ընդգծվում էր քաղաքական կուսակցության անունը, վերացված են։ Դա քարոզարշավի առաջին օրվան էր վերաբերում»,- ըստ Yerkir.am-ի՝ նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Իրավապաշտպանը նշեց, որ խնդիրներ են առաջացել նաեւ թեկնածուների հետ կապված՝  կրկին «Քաղաքացիական պայմանագրում»։ 

«Մեզ տեղեկություն էր փոխանցվել, որ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուներից մեկը չի բավարարում քաղաքացիության ցենզին կամ Իրանի քաղաքացի է, կամ վերջին 4 տարին հանդիսացել է, իսկ դա նույնպես արգելված է։ Մենք գրություն ենք ուղարկել, այդ անձը մեզ հետ կապվել է, խոստացել է ինչ-որ պարզաբանումներ ներկայացնել, մենք սպասում ենք։ 4 օր առաջ ենք մենք դա ուղարկել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ ընտրացուցակներում եւս խախտումներ են եղել․ 38 անձ՝ նույն անուն, ազգանուն, հայրանունով, ծննդյան տվյալներով, երկու տարբեր տարածքում է գրանցված։ 

Մանրամասն՝ տեսանյութում