Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-07-07 15:35
Մշակույթ

«Զանգերը» Իշխանասարի փեշերից բերված քարերով է կառուցված. Գորիսում բացվեց հուշարձանը

«Զանգերը» Իշխանասարի փեշերից բերված քարերով է կառուցված. Գորիսում բացվեց հուշարձանը

Այսօր Գորիսում «Գորիսը մշակութային ԱՊՀ մայրաքաղաք» միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Զանգեր» հուշարձանի բացումը: Հուշարձանի հեղինակը Սևադա Զաքարյանն է, ում խոսքով` Իշխանասարի փեշերից բերված քարերով կառուցված հուշարձանը խորհրդանշում է ժայռերի քաղաքը.«Զանգերը քաղաքի օրգանական շարունակությունն է, և այն Գորիսի բնապատկերների օրգանական շարունակությունն է»:

Նշենք, որ Գորիսում ողջ տարվա ընթացքում կլինեն մշակութային մի շարք միջոցառումներ: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ տարվա ընթացքում ներկայացվելու է հայկական մշակույթը` շեշտը դնելով Գորիսի մշակույթի յուրահատկությունների վրա:

«Գորիսիում կան մի շարք ճարտարապետական հիանալի կառույցներ, որոնք պետք է հանրաճանաչ դառնան: Բացի այդ` ներկայանելով Գորիսի մշակութային կյանքը` պետք է փորձենք պատմական կապեր գտնել նաև ԱՊՀ երկրների մշակույթի հետ»,-ասաց Մակունցը: